Բացել լրահոսը Փակել լրահոսը
son_dakika_istanbul_da_korkutan_deprem_12465973_6908_m
A A
Հասարակություն

Ստամբուլում 6 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

Ստամբուլում սեպտեմբերի 26-ին` 14:00-ի սահմաններում 6 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել։

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը  կազմել է 5.8 բալ։

Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Դպրոցներից, հիվանդանոցներից և առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվել են:  Երկրաշարժը զգացվել է նաև Քոջաելիում:

Աղբյուրի փոխանցմամբ`  մարդկային կորուստներ չկան:

Նշվում է, որ վնասվել է Ստամբուլի Ավջըլար թաղամասում գտնվող մզկիթներից մեկի մինարեթը: 

ermenihaber.am