Կրեմլում սպասում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը. Ժիրայր ՍԷֆիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանի՝ երկրի ղեկին հայտնվելու առաջին իսկ օրից Ռուսաստանի կողմից որոշվեց ձախողել նրա քաղաքականությունը,- կարծում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր ՍԷֆիլյանը:
«Այդ ամենի պատճառով տեսնում ենք երկիրը ինչ խնդիրներ է ունենում` սկսած գազի, հոսանքի գնից, Լարսի ծանրաբեռնված վիճակը, և այս ամենից պարզ է դառնում, որ ամեն ինչ արվում է դիտավորյալ, որի պատճառով տուժում է տնտեությունը: Պարզ է արդեն, որ Կրեմլում սպասում են վարչապետի վարկանիշի անկմանը»,- ասաց նա՝ նշելով, որ ականատես ենք լինում այդ ամենին Նիկոլ Փաշինյանի կողմից դիմադրելու փորձերին:
«Դա ԱԱԾ պետի, Ոստիկանության պետի հեռացումն էր, և Ազգային ժողովի նախագիծն էլ, որ այդ հաստատությունների ղեկավարները կարող են լինեն քաղաքական պաշտոնյաններ: Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ»:
Ժիրայր ՍԷֆիլյանի կարծիքով՝ հիմա շատ կարևոր ժամանակահատված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախորդ 25-30 տարիներին չեն կատարվել:
«Այս ծանր բեռը ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, մենք գործող իշխանության կողքին ենք լինելու և թույլ չենք տալու հների վերադարձը»:
Խոսելով «Մարտի 1»-ի գործից՝ ՍԷֆիլյանը նշեց, որ քննչական գործընթացը շատ դանդաղ է ընթանում, ինչը շատ վտանգավոր է.
«Ես ասում էի, որ արյուն կհեղվի, այդպես էլ եղավ: Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է հասկանանք՝ ո՞ւմ էր ձեռնտու։ Պարզ է, որ դա ձեռնտու էր միայն ոճրագործ խմբին, որը տարիներ շարունակ կեղեքել է մեր ժողովրդին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։