ՔԿ նախագահի տեղակալն անդրադարձել է Ամուլսարի գործի նախաքննությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը չի զարմացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին։
Հարցին՝ սպասելի՞ էր Օսիպյանի ազատումը՝ Այվազյանը պատասխանեց․ «Ինչ–որ փուլում, իհարկե, սպասելի էր»։
Ի պատասխան հարցին, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ ոստիկանապետի փոփոխությունը չի՞ ազդում համակարգի աշխատանքի վրա՝ նա ասաց.
«Հաշվի առնելով, որ երկար տարիներ աշխատել եմ ոստիկանության համակարգում եւ քննչական մարմիններում, վստահաբար կասեմ, որ կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք իրենց գործն են անում՝ անկախ նրանից, թե ով է իրենց ղեկավարը»։
Արսեն Այվազյանն անդրադարձավ նաև Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործին։ Ասաց՝ նախաքննությունը դեռ շարունակվում է։
«Վերջին շրջանում նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր տվյալներ, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել նախաքննությունը շարունակելու»։
Այվազյանը նաև նշեց, որ Ամուլսարի գործով նոր հարցաքննվածներ արդեն կան և դեռ կինեն։ Անուններ, սակայն, չնշեց։