Երկրի համար շատ կարևոր հարցեր մնում են ստվերում. Հովհաննես Մարգարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Սահմանադրության նորմերի փոփոխություն պետք է լինի, և այն պետք է կատարել ոչ թե խորհրդարանի, այլ հանրաքվեի միջոցով,- նշում է «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա համոզված է՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, անդառնալի հետևանքներ են լինելու։
«Մենք ընդունել ենք մի Սահմանադրություն, որը թմբկահարվել է գործող իշխանության կողմից և որը լեգիտիմ չի։ Եթե օրենքը հիվանդ է, բնականաբար՝ նրանից ծնված բոլոր օրենքները հիվանդ կլինեն»։
Նա տեղեկացրեց նաև, որ «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը մեկ տարի առաջ Սահմանադրության փոփոխության նախագիծ է մշակել և ներկայացրել իշխանությանը, սակայն այն ուշադրության չի արժանացել։
Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ նաև խորհրդարանի աշխատանքներին՝ նշելով, որ երկրի համար շատ կարևոր հարցեր մնում են ստվերում, և դրա փոխարեն քննարկվում են ոչ կարևոր հարցեր, ինչը, նրա կարծիքով, կապված է անփորձության հետ․
«Մեկ տարի է աշխատում են, թեկուզ 6 ամիս աշխատեն։ Վեց օրենք գրել են, թե չէ, լավ, ի՞նչ են արել»,- նշեց նա։