Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan
A A
Սպորտ

Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ

Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել Արարատ Մոնրոն: Մարկոս Պիզելլին առաջին անգամ է հրավիրվել այս տարի, քանի որ ապաքինվում էր անցած տարի ստացած վնասվածքից: Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա հանդիպումներին վնասվածքի պատճառով հարցականի տակ է: Այդուհանդերձ, նա ազգային հավաքականին միանալու հրավեր է ստացել:

 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արարատ Մոնրո, «Դեպորտիվո Բոյակո Չիկո» (Կոլումբիա)    

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) 

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» (Իտալիա)

Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս)    

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

 

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ: