Նարեկ Բաբայանը հուսով է՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ճակատագիրը մինչև Նոր տարի կորոշվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթանում է Ազգային ժողովի հերթական նիստը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պետությունն իրեն սեպտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ փոխանցված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցն օգտագործելո՞ւ է ըստ նշանակության, թե՞ այն դառնալու է պետության կառավարման ներքո աստիճանաբար քանդվող՝ այլ շենք-շինությունների նման։
«Որովհետև ահազանգեր կան, որ մեկ-երկու պատուհան կոտրվել է»,- նշեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Բաբայանն ասաց, որ հանձնման-ընդունման աշխատանքները չեն ավարտվել, և ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման՝ համապատասխան օպերատորի կողմից որպես հյուրանոց աշխատելու համար, կա՛մ հանվելու է սակարկություններով մրցույթի կամ աճուրդի։
«Մենք չենք պահելու հենց այնպես։ Կա՛մ կարճ ժամկետում մտադրություն ունենք հանձնել հավատարմագրային կառավարման, կա՛մ վաճառել»,- ընդգծեց ՊԳԿԿ նախագահը։
Արձագանքելով՝ Թովմասյանը հետաքրքրվեց, թե կարճ ժամկետն ի՞նչ է ենթադրում։ «Հուսով եմ՝ մինչև Նոր տարի»,- պատասխանեց Նարեկ Բաբայանը։