«Պետք է պաշտպանված լինեն ոչ միայն վկաները, այլև գործի քննությունը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ ոչ միայն «Մարտի 1»-ի գործով վկաներն պետք է պաշտպանված լինեն, այլև պետք է պաշտպանված լինի ընդհանրապես գործի քննությունը։
Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպին, ՎԵՏՕ նախաձեռնության կողմից Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան գրասենյակի դիմաց իրականացված ակցիաներին՝ Եգորյանի կարևորեց պատկան մարմինների անդրադարձն այս դեպքերին։
Խոսելով «Մարտի 1»-ի գործով վկաների պաշտպանվածության մասին՝ փաստաբանը շեշտադրում արեց գործիքակազմի արդյունավետության և դրա բարձրացման անհրաժեշտության վրա։ Այս մասով և դատավոր Աննա Դանիբեկյանի մասով փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է միջոցներ ձեռնարկել։