Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության հիմնավորումները Հրայր Թովմասյանի լիազորություններ դադարեցնելու վերաբերյալ ծանրակշիռ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մենք չենք պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել և ԱԺ-ի որպես օրենսդիր մարմնի լիազորությունների շրջանակում իրականացնում են օրենքի տառին հետևելու գործընթաց»,- շեշտեց նա:

Լիլիթ Մակունցը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանն, ընդգծեց.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի հայտնում դիրքորոշում, այլ ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել: Կարծում եմ՝ սրանք տարբեր են»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի համար, այնուամենայնիվ, անհասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանը» դիրքորոշում չի հայտնում, որովհետև նախկինում նրանք դեմ էին քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուն: Լիլիթ Մակունցի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության որոշումը քաղաքական է: