Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը 25 տարեկան է. (տեսանյութ)

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնն այսօր նշեց իր 25-ամյակը։ Օրվա առթիվ, կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենց շնորհավորանքը և բարեմաղթանքը հայտնելու համար հյուրընկալվել էին տարբեր քաղաքական և պաշտոնական անձինք, ինչպես նաև կենտրոնում աշխատած մի շարք քաղաքագետներ և վերլուծաբաններ։

«25 տարի առաջ, այս օրը Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում կատարեցինք կենտրոնի բացումը համահիմնադիր Տիգրան Հայրապետյանի, Էմմա Բեգիջանյանի, Հակոբ Չաքրյանի մասնակցությամբ։ Այս մարդիկ որոշեցին իրենց ներուժը ներդնել, որպեսզի մենք ունենանք ՀՀ -ում առաջին անկախ հետազոտական կենտրոնը, որը նոր անկախ Հայաստանի իշխանության, ընդդիմության և հասարակությանը կառաջարկեր այլընտրանքային մոտեցումներ»․ հիշում է կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կենտրոնի նախկին աշխատակից, քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշում է, որ կենտրոնի առանձնահատկություններից մեկն այն էր, որ երկրի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված իրականացվում էին ազատ հետազոտություններ։ Իսկ կենտրոնում ներգրավված  ազատ փորձագետների շնորհիվ, աշխատանքն ավելի արդյունավետ էր դառնում։

«Կենտրոնը նախ և առաջ նպաստել է քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այդ ժամանակ կատարած մեր աշխատանքը նպաստում էր նրան, որ այդ հասարակությունը ավտորիտար համակարգի դեմ պայքարելու ճիշտ ռազմավարություն, փիլիսոփայություն, տեխնոլոգիաներ որդեգրեր և իր իրավունքների համար գրագետ պայքար մղեր։ Այս առումով այն մեծ ավանդ է ունեցել, նաև Հայաստանի զարգացման համար»,-հավելեց նա։