«Ես էլ եմ Անժելա Թովմասյան»․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա քաղաքական ակտ է` ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, և այս ամեն ինչով պետք է դիտարկել խնդիրը»,- անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի հետ կապված միջադեպին՝ նշեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ ատելության խոսքն այժմ հասել է վտանգավորության աստիճանի և, ըստ նրա, մեդիայի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն, որ նմանատիպ դեպքեր կարող են պատահել նաև այլ լրատվամիջոցների հետ։
«Ցավոք սրտի՝ մենք տեսնում ենք, որ ընտրովի արդարադատություն է տեղի ունենում նաև այս հարցում։ Եթե դատավորին հարցեր տվողները կալանավորվեցին, այս դեպքում բավարարվելու են ընդամենը աշխատավարձի 150-ապատիկի չափով տուգանքով»,- Սաթիկ Սեյրանյանը։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն անդրադարձավ հարցին, թե ինչ վերնագրերով ինչ նյութեր են հրապարակվում կայքում․
«Ինչ անում է, լավ է անում։ Դա լրագրողի, խմբագրի իրավունքն է։ Խմբագիրն է որոշում՝ ինչ վերնագիր դնի, ինչ նյութեր դնի և ինչպես լուսաբանի տվյալ թեման»։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պաշտպանեց Անժելա Թովմասյանին նման դեպքերի համար աշխարհում արդեն ընդունված տարբերակով՝ «Ես էլ եմ Անժելա Թովմասյան, ով ինչ ունի ասելու, թող գա և ասի»,- ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ նման քայլերը ոչ թե պատահականություն են այլ հստակ ռազմավարություն, որ կատարվում են իշխանության լռության ներքո և նրանց աչքի առաջ կամ պարզապես խրախուսվում են վերջիններիս կողմից։