Բացել լրահոսը Փակել լրահոսը
71498562_2404819056398064_3408113818469924864_n
A A
Հասարակություն

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև վիճաբանություն եղավ (տեսանյութ)

Մեկնարկել է «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական նիստը։ Դատարանում է նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը, նրան աջակիցները ծափահարություններով ողջունեցին։

Դատական նիստի սկզբում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Պաշտպանի հայտարարությունը վերաբերում էր սեպտեմբերի վերջին դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած միջադեպին։

«Ձեր վարույթում քննվող այդ գործով քաղաքական հետապնդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում երկու երիտասարդները։ Հարգելի դատարան, հորդորում ենք այսուհետ հետևողական լինել քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,- հայտարարության ավարտին նշեց Հովհաննես Խուդոյանը։

Դատարանը, ի պատասխան պաշտպանի, հայտարարեց, որ հայտարարությունը կապ չունի սույն գործի հետ։ Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների նկարները վեր բարձրացրեցին, ինչից հետո դատարանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև տեղի ունեցավ վիճաբանություն։

Ի վերջո, դատարանին հաջողվեց լռեցնել կողմերին։