Բացել լրահոսը Փակել լրահոսը
marquee-588x330
A A
Պաշտոնական

«Մոսկվա-Գյումրի» չվերթի ժամանակ ուղևորը խախտել է հասարակական կարգը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղևոր կա:

Տեղեկությունը ստուգելու ընթացքում պարզվել է, որ 41-ամյա ուղևորը խախտել է հասարակական կարգը, վիրավորել օդանավի անձնակազմին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և խանգարել է բնականոն աշխատանքը:

Ժամը 21.40-ին տղամարդը ներկայացվել է «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունք:

Նախապատրաստվում են նյութեր: