Բացել լրահոսը Փակել լրահոսը
SEVAN-ABOUT-34-1024x568
A A
Քաղաքականություն

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ, 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խորանարդ մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել: Մինչ նախագիծը կդրվեր քվեարկության, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք նախագծին քվեարկելու են ազատ:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ձեռնպահ են քվեարկելու, սակայն, եթե հետո իրենց մտահոգությունները փարատվեն, կքննարկեն կողմ քվեարկելու հարցը: