Բացել լրահոսը Փակել լրահոսը
սասւն
A A
Քաղաքականություն

Պետք է ամեն ինչ անել, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Վանեցյանն իմ ընկերն է. Ս. Միքայելյան
 
 

1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին Երկրապահ կամավորականների միությունը՝ ղեկավար, «Իմ քայլը» պատգամավոր Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, միության փոխնախագահ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, «Արծիվ մահապարտների գումարտակ» հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ազատամարտիկներ և այլք։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։ 

Սասուն Միքայելյանն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ասաց, որ պետք է ամեն ինչ անել, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի։ «Մեր պետությունը, որ այդ ճակատագրական պահին, որ պիտի վերելք ապրեր նման բան է եղել», - ընդգծեց նա։
 
Ըստ Միքայելյանի՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Հայաստան «է բերել» ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ժամանակն է, որ ամեն մեկն իր բաժին մեղքը վերցնի, հասկանա», - շարունակելով «Հոկտեմբերի 27»-ի թեման՝ ասաց ԵԿՄ նախագահը։ 
 
«Դարի համար մեկ ոճրագործություն անողը գա մարդկանց մեջ, ի՞նչ անի», - այսպես արձագանքեց պատգամավորը «27»-ի գործով Ազգային ժողով մտած խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատման խնդրագրի վերաբերյալ հարցին։ 
 
ԵԿՄ նախագահը շատ լավ որակեց իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունները, հերքեց որևէ լարվածությունը, չնայած Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Փաշինյանի միջև խոսքային «փոխհրաձգությանը»։ «Նորից եմ ասում Արթուր Վանեցյանն  իմ ընկերն է», - շեշտեց ազատամարտիկը։
 
Հարցին, թե հանդիպե՞լ, հեռախոսով խոսե՞լ է Վանեցյանի հետ, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ առիթ չի եղել հանդիպելու, սակայն մեծ սիրով պատրաստ է։ «Դե որ զանգեմ, կհանդիպենք էլ էլի», - եզրափակեց նա։