Պարգևավճարներ տրվել են մարզպետարանի բոլոր աշխատակիցներին․Կոտայքի մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատում է, որ մարզպետների աշխատավարձերը նույնպես բարձրացել են՝ հղում անելով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պարզաբանմանն այն մասին, թե ինչու են գաղտնի հանձնարարականով բարձրացվել աշխատավարձերը։
Կոտայքի մարզպետը հստակ չի ասում, թե որքա՞ն է բարձրացել իր աշխատավարձը՝ պատճառաբանելով, որ գաղտնի փաստաթղթի վերաբերյալ իրավասու չէ մեկնաբանություն անել։
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց, որ պարգևավճարներ տրվել են մարզպետարանի բոլոր աշխատակիցներին։ Մարզպետն ընդգծեց՝ որպեսզի պարսավանքի չարժանանա, կներկայացնի փաստեր, որոնք կատարել է մարզպետարանը։
«Այս պահին Կոտայքի մարզում կառուցվում և հիմնանորոգվում է 10 մանկապարտեզ։ Մարզում կառուցման նախագծային փուլ են մտել 2 մոդուլային դպրոցի շենքեր, ինչպես նաև սեյսմիկ ռիսկի նվազման ծրագրի շրջանակում ևս 2 դպրոց պետք է քանդվի և կրկին կառուցվի»- ընդգծեց նա։
Մարզպետն այլ փաստեր ևս ներկայացրեց։
Տեսանյութը՝ քիչ անց։