Աշխատավարձս բարձրացել է պարգևավճարի ձևով․ Հունան Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը դեմ չէ, որ ոստիկանական համակարգը ղեկավարի տարիքով երիտասարդ մեկը։
Այս մասին Հունան Պողոսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագծին, ըստ որի՝ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները կդառնան քաղաքական պաշտոններ, և ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
«Ես 29 տարեկանում ղեկավարել եմ։ Շատ նորմալ է, որ ղեկավարը երիտասարդ է, եթե նա պատրաստված է ու պատասխանատվության մեծ գգացում ունի»,- ասաց նա։
Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև պարգևավճարներին։ Հունան Պողոսյանի աշխատավարձը նույնպես բարձրացել է վարչապետի գաղտնի հանձնարարականով։
«Աշխատավարձը բարձրացել է պարգևավճարի ձևով, դեպքեր են եղել, ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ»,- ասաց նա։
Ըստ Հունան Պողոսյանի՝ իր աշխատավարձը դարձել է մոտ 800 000 դրամ։