Բացել լրահոսը Փակել լրահոսը
marzpet
A A
Քաղաքականություն

Վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև ճիշտ․ մարզպետը՝ գաղտնի հանձնարարականի մասին (տեսանյութ)

Արագածոտնի մարպետ Դավիթ Գևորգյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չբացահայտեց, թե որքան աշխատավարձ է ստանում վարչապետի գաղտնի հանձնարարականից հետո։

Դավիթ Գևորգյանը պատճառաբանեց, որ որոշումը գաղտնի է, այդ իսկ պատճառով չի հանրայնացնի աշխատավարձի չափը։ Դիտարկմանը, թե նորմա՞լ է համարում, որ որոշումը գաղտնի է եղել, մարզպետն ասաց․

«Հանրապետության վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև ճիշտ»։

Հիշեցնենք, որ ըստ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պարզաբանման՝ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց՝ նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետերինը՝ 900 հազար դրամ»։