Նախարարության կառուցվածքը վերանայվում է․ կրճատումներ կլինեն․ Էրիկ Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարությունը պատրաստվում է Կառավարությանը ներկայացնել նախարարության կառուցվածքի փոփոխություն, ըստ որի՝ կրճատումներ կլինեն։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Կառավարության առաջիկա նիստում կներկայացնենք նախարարության կառուցվածքի փոփոխությունը, կառուցվածքը վերանայվում է, այլ տեսք կունենա: Ընդունումից հետո էական կրճատում ենք նախատեսում նախարարությունում: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ»,- ընդգծեց նախարարը:
Էրիկ Գրիգորյանը, սակայն, չնշեց, թե քանի աշխատող կկրճատվի։
«Փոփոխության փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատողները պետք է աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ կլինի մասնավոր սեկտորին, որովհետև պետությունը գումար է վճարում այդ աշխատանքը կատարելու համար և սոցիալական հարց չի լուծում»,- հավելեց նա։