Փոխադարձ հարգանքի խնդիր չէ․ Ռուստամ Բադասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎենետիկի հանձնաժողովի հայտարարությունը Սահմանադրական դատարանի վերաբերյալ կառավարությունն ի գիտություն է ընդունել։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, բայց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ Հրայր Թովմասյանի կասկածելի հանգամանքների բերումով ՍԴ նախագահ ընտրվելը, որն այսօր չի ծագել, այլ հենց ընտրության ժամանակ»,- ասաց նախարարը։
Սահմանադրական դատարանի ճգնաժամը վերջնականապես կլուծվի այն ժամանակ, երբ ըստ նախարարի՝ Սահմանադրական բարեփոխումներ լինեն։ Այս փուլում ճգնաժամի լուծումը Ռուստամ Բադասյանը տեսնում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու հետ, ըստ այդմ՝ ՍԴ-ն նաև նոր կազմ պետք է ունենա։
Ռուստամ Բադասյանը հարկ համարեց շեշտել, որ դատավորների՝ վաղ կեսնաթոշակի անցնելը տեղի է ունենալու կամավորության շրջանակում և ոչ թե պարտադրանքի։
«Վստահեցնում եմ՝ որևէ ճնշում որևէ մեկի նկատմամբ չի լինի»,- ընդգծեց նախարարը։