A
A
Արսեն Հարությունյանին չհաջողվեց մեդալ նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:
Մեր 61 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար գոտեմարտում այսօր հանդիպեց ռուսաստանցի Դինիսլամ Տախտարովի հետ: Մրցակիցն արդեն առաջին մրցափուլում չորս միավորանոց հնարք կատարեց, ապա հաղթեց տուշեով:
Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին չհաջողվեց մեդալ բերել աշխարհի այս առաջնությունից: