Բացել լրահոսը Փակել լրահոսը
tigran-hakobyan-634x445
A A
Քաղաքականություն

Տիգրան Հակոբյանը «5-րդ ալիք»-ի խմբագրական քաղաքականությունը չի ողջունում (տեսանյութ)

«Ստյոպա Սաֆարյանի գրառման վերաբերյալ իմ եզրակացությունն ասել եմ և ավելացնելու բան չունեմ, բայց դա չի նշանակում, որ ես ողջունում եմ «5-րդ ալիք»-ի խմբագրական քաղաքականությունը»,- Ազգային ժողովում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ մի քանի լրատվամիջոցներին սև ցուցակ գցելու նախաձեռնությունը։

Դիտարկմանը, թե մամուլն ազա՞տ է, քան երբևէ, Տիգրան Հակոբյանն արձագանքեց․ «Ես «5-րդ ալիք»-ին պաշտպանել եմ որպես հեռարձակող, բայց ցանկացած քաղաքակիրթ երկրում լրատվական հաղորդումները համապատասխանում են որոշ օբյեկտիվ ստանդարտների»,- ասաց պարոն Հակոբյանը։

«5-րդ ալիք»-ի լրագրողի դիտարկմանը, թե իրենց հեռուստաընկերության լրատվականում ապատեղեկատվություն դեպքեր նկատե՞լ է, Տիգրան Հակոբյանն ասաց, որ «եթե ցանկանում են իմանալ, ապա կարող են այցելել նրան և նա ցույց կտա այն ամենը, ինչով խախտում են լրագրողական տարրական էթիկան»։