Բացել լրահոսը Փակել լրահոսը
ver_large-1
A A
Քաղաքականություն

Նոյեմբերի 5-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը

Նոյեմբերի 5-ին Երևանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով կայցելի Երեւան ՝ մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին:
 
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որը հղում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությանը։ 
 
Ըստ աղբյուրի՝ ռուսական պատվիրակության կազմում են նաև Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը, միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Նատալյա Պոկլոնսկայան, պատգամավորներ Նիկոլայ Ռիժակը, Անատոլի Վիբորնին եւ այլք:
 
ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգում են Հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության ոլորտում կազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրության կատարելագործման, նացիզմի եւ դրա դրսեւորումների տարածմանը հակազդելու հարցերը, ինչպես նաեւ մոդելային օրենքները (модельные законы):