Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուստամ Բադասյանը՝ «զոն նայողների» և ՔԿՀ  ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ)

Քաղաքական որոշում կա, որպեսզի քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 30 %-ով բարձրանան։ Այս մասին «Արմավիր» ՔԿՀ այցելության ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախարարը չբացառեց նաև, որ նոր կադրեր կներգրավեն քրեակատարողական հիմնարկներ։ 

 Ռուստամ  Բադասյանից հետաքրքրվեցինք նաև, թե ՔԿՀ-ներում ներքին մթնոլորտն ինչպիսի՞ն է, «զոն նայողներ կա՞ն, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ բացարձակ  հավասարության մասին խոսք լինել չի կարող, բայց վերջին ամիսներին էական փոփոխություններ է եղել։

«Խնդիրը խցերի դռները փակ-բաց պահելու հետ է եղել, այդ առումով մեծ առաջընթաց ունենք։ Բազմաթիվ դեպքեր են  արձանագրվել թմրամիջոցների, արգելված իրերի մուտքը խափանելու վերաբերյալ։ Քիչ-քիչ պետք է հանձնուքներ հանձնելու անհրաժեշտությունը կրճատենք, դա կբերի ընտանիքների բեռի կրճատմանը»,- ասաց նախարարը։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը նշեց, որ ըստ  ծառայության հաշվարկի՝ 1 ամիս դատապարտյալին հանձնուք տրամադրելու համար ընտանիքից  200 000 դրամ է պահանջվում։

Մանրամասները՝ տեսանյութում։