Բացել լրահոսը Փակել լրահոսը
71648953_471505153466832_8147871045789941760_n
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը շարունակվում է փակ ռեժիմով

Երեւանում անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը։

Նիստի սկզբում ելույթ ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ 

«Մենք շատ ուրախ ենք հնարավորության համար ընդունել այսքան բարձրաստիճան հյուրերի Երևանում։ Մեր ընդհանուր նպատակը՝ ամրապնդել խորհրդարանական համագործակցությունը և ընդլայնել համագործակցությունը՝ միջազգային խնդիրների լուծման հավասարակշռված լուծման համար: Ընդհանուր համախմբված դիրքորոշումների հիման վրա, մենք, որպես խորհրդարանական հարթակ, կկարողանանք շարունակել նշանակալի ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման ապահովման գործում », - իր ելույթում ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Ելույթներից հետո նիստը շարունակվեց փակ ռեժիմով։ Օրակարգում 3 հարց է։