Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Այս տարի մեր սահմանին կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այս պահին կարիք չունի, որպեսզի ՀԱՊԿ-ում խոսի այն մասին, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից կրակոցներ են հնչում։

«Եթե պետք լինի, Հայաստանն այդ մասին կխոսի և այդ հարցի լուծմանը կանցնի»,- ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը կարծում է, որ այս պահին իրավիճակն այնքան լարված չէ, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին։ «Այս տարի մեր սահմանին կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի Զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է այն, որ ինքը կարող է հենվել իր կարողությունների վրա։

Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ իր համար շատ վատ է, որ հայ զինվորները զոհվում են Հայաստանի դաշնակցի՝ Ռուսաստանի զենքից։

«Բայց մի մոռացեք նաև, որ նմանատիպ սպառազինությամբ մեր Զինված ուժերն են հագեցած, և խնդիրը խաղաղության հասնելն է։ Զենքի հավասարակշռության խնդիրը օրակարգային է, հակառակորդը պետք է չունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։