Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Քաղաքականություն

Մի քանի կրակոցի պատճառով պետք չէ դիմել ՀԱՊԿ-ին․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին չէ, որ Հայաստանին ուղղված մի քանի կրակոցի պատճառով պետք է դիմել ՀԱՊԿ-ին։

Այս մասին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Մարուքյանը։

«Դա կնշանակի, որ ՀՀ բանակը այնքան մարտունակ չէ, որ մեզ վրա 5 անգամ կրակել են, և մենք դիմել ենք, որ մեզ պաշտպանեն։ Մենք պետք է այնքան հզոր լինենք, որ 5 կրակոցին ի պատասխան՝ 500 անգամ հետ կրակենք։ ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ պատերազմ լինի, և Հայաստանը պաշտոնապես դիմի»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Ռուսաստանի կողմից հավաստիացում չկա, որ Ադրբեջանին զենք չի վաճառելու, բայց մինևնույն ժամանակ նշեց, որ ինֆորմացիա չունեն՝ զենք վաճառելու նոր պայմանագրեր կնքվո՞ւմ են, թե՞ ոչ։

«Դեռևս մենք տվյալ չունենք, որ նոր բան կնքված լինի, եթե նոր բան կնքելու փորձ լինի, ապա մենք կպահանջենք, որ իշխանությունը դիմի Ռուսաստանին և թույլ չտա դա»,- ասաց պարոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։