Բացել լրահոսը Փակել լրահոսը
Без названия (1)
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության համագումարը

2019թ. նոյեմբերի 10-ին, <<Անի գրանդ հոթել>> հյուրանոցում տեղի ունեցավ  Ռամկավար Ազատական կուսակցության 4-րդ (25-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը` Համագումարը, որին մասնակցեցին գրանցված 130 պատագամավորներից 127-ը: Ժողովի օրակարգային հարցերից էին ՌԱԿ ատենապետի և Կենտրոնական վարչության ընտրությունները: ՌԱԿ պատգամավորական ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում` 72 կողմ  ձայնով ՌԱԿ ատենապետ ընտրեց Հրաչյա Կարապետյանին: ՌԱԿ պատգամավորական ժողովը ընտրեց նաեւ ՌԱԿ Կենտրոնական վարչություն:

  Կենտր. վարչության քաղաքական գործունեության  վերաբերյալ շուտով տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կլուսաբանվեն բոլոր տեսակետները:

 

                                              ՌԱԿ Կենտրոնական վարչություն