Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն սիմոնյան
A A
Պաշտոնական

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Օր, որը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում: Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաեւ հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը:

Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր: Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլեւս անելիքներ չունենք: Մենք պետք է միասին շարունակենք ձեւավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:

Կրկին շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին այս տոնի առթիվ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ նոր գիտելիքների ձեռքբերման ճանապարհին: