ՊՆ փոխնախարարը՝ բանակում ինքնասպանությունների մասին. «Մենք մեր հետեւություններն անում ենք․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ գնահատական կտա բանակում ինքնասպանության դեպքերի հետ կապված, այս տարի 9 դեպք է եղել արդեն, արդեն մի քանի տարի է՝ փոփոխություն չկա ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերի ցուցանիշներում, ի՞նչ է արվում՝ այսօրինակ դեպքերը բացառելու համար:
Փոխնախարարը պատասխանեց, որ կատարյալ կլինի, եթե այդպիսի դեպքեր տեղի չունենան. «Անցած տարի նույն ժամանակահատվածում 10 դեպք է եղել, անգամ մեկ կյանք փրկելը էլի քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մենք մեր հետեւություններն անում ենք, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել:
Զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ամբողջովին ապահովագրել հնարավոր չէ: Դա, իհարկե, ես դիտարկում եմ թերություն, շատ անելիքներ կան, որ բացառվի»: Հարցին՝ դուք բացառո՞ւմ ե ք, որ սպանությունների դեպքերը կոծկվում են ինքնասպանության անվան տակ, բազմաթիվ դեպքեր կան, երբ զինծառայողին բերում են՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով ու էլի ինքնասպանության հասցնելու հոդվածի տակ են դիտարկվում դեպքերը, ինչը կասկածի տակ են դնում թե՛ հարազատները, թե՛ իրավապաշտպանները, դուք ունե՞ք այդ վստահությունը, որ այստեղ կոռուպցիոն որեւէ շղթա չի գործում՝ Բալայանը պատասխանեց. «Ասում եք՝ ինքնասպանություն է ու մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ բացառվո՞ւմ է այն հանգամանքը, որ որոշակի ծեծկռտուք է եղել, մարմնական վնասվածքներ են ստացվել, դրանից հետո նոր ինքնասպանության հասցնելու դեպք է գրանցվել:
Կարող է զինծառայողն ինքնասպանություն է գործել հենց այդ ֆիզիկական բռնությունից ելնելով կարող է զինծառայողն ինքը չի կարողացել իրեն պաշտպանի: Այն գործերը, որոնք ձեզ հետաքրքիր է, նախաքննության գաղտնիք է ու օրենք կխախտեմ, եթե հայտնեմ այն տեղեկությունները, որոնք ունեմ, բայց որպես պաշտոնատար անձ, ինձ հասու տեղեկությունների մասով կարող եմ ասել, որ բացառում եմ, բայց քրգործով հնարավոր է նաեւ այլ եզրահանգումներ լինեն»:
Ամբողջական հոդվածն այստեղ