Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ Սերժ Սարգսյանի՝ Եվրոպական ժողովորդական կուսակցության համագումարում ունեցած ելույթի հետ, որում նա նշել է, թե հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։

Այս մասին նա նշեց այսօր՝ խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Հայաստանը ձգտում է ոչ միայն բալանսավորված քաղաքականություն վարել, այլև որակական և բովանդակային առումով նոր շեշտադրումներ կատարել և խորություն է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններին։ Դրա վառ վկայություններն են եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները։ Ուզում եմ գոհունակությամբ հայտնել, որ կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ-ն գործնական քայլեր է ձեռնարկում՝ մասնավորապես խորհրդարանական տեսանկյունից, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու առումով։ Այնպես որ համաձայն չեմ այն շեշտադրումներին հետ, որն արել է պարոն Սարգսյանը»,- նկատեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։