Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133628
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը բացառում է, որ ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի դեմ Արթուր Վանեցյանը քայլեր չձեռնարկեր

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է, եթե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պաշտոնավարման ընթացքում Հայաստանի անվտանգությանը վտանգ ներկայացնող կազմակերպություն լիներ, այդ թվում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակը, ապա Արթուր Վանեցյանը անմիջապես միջոցներ կձեռնարկեր։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հարցազրույցին, որում լրագրողի հարցին, թե Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում, արդյոք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է, Արթուր Վանեցյանը նշել էր՝ «Եթե կարճ պատասխանենք՝ այո»։

«Եթե պարոն Վանեցյանը այդ գործողությանը չի դիմել, ուրեմն պետք է համոզված լինենք, որ նման վտանգ նա չի տեսել։ Մենք, իհարկե, այս պահին անձի մասին ենք խոսում, բայց այդ ինստիտուտները անձերով պայմանավորված չեն, և պարոն Վանեցյանի այդ դիրքորոշումը հիմնված է եղել այն վերլուծությունների վրա, որը նրան ներկայացվել է։ Այս պարագայում նրա մեկնաբանությունները ինձ մոտ տարակուսանք ենք առաջացնում, և ես կարծում եմ, որ եթե այդ հարցով դիմեք նրան, նա պարզաբանում կտա»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։