Ընտրությունները կեղծողները, որոնք ցանկանում են իշխանություն պահել, չարիք են․ Մարուքյանը համաձայնեց Փաշինյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում ընտրությունները կեղծողներին չարիք անելու վերաբերյալ ելույթից հասկացել է, որ ոչ թե կարևոր են անձերը, այլ այն, թե մենք ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։
«Սա է այն կարևոր շեշտադրումը, որ ես ընկալել եմ վարչապետի ելույթից»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել էր․
«Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էտպիսի իշխանություն ու էտպիսի իրավիճակ չի լինելու»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ թե ընտրությունները կեղծողները, որոնք ցանկանում են իշխանություն պահել, չարիք են։
«Ով ուզում է լինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այդ ժամանակվա նախագահը եղել և կեղծիքներ է եղել, որ իր իշխանությունը պահի, ուրեմն իրեն է վերաբերում, ի՞նչ կա զարմանալու»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։