A
A
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը փոխանցել է կոդ՝ նախատեսված հնարավոր առևանգման դեպքերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայից Թել Ավիվ թռչող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, նախնական տվյալներով, կարող էր առևանգված լինել անհայտ անձանց կողմից, գրում են իսրայելական ԶԼՄ–ները։
Անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացվել։ Ինքնաթիռում մոտ 180 մարդ կա։
Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ ինքնաթիռի առևանգման վերաբերյալ ահազանգից հետո։
Նախնական տվյալներով՝ իրավիճակի պատճառը դարձել է ընդամենը վեճը երկու օդաչուների միջև։ Թռիչքի ընթացքում երկու օդաչուները վիճել են, ինչից հետո անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։
Ինչպես ավելի ուշ տեղեկացրել է իսրայելական «Channel 12»-ը, օդաչուներից մեկը եղել է ՌԴ-ից, մյուսը՝ Ուկրաինայից։