Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի։ Մինչ այդ նա գլխավորում էր ռուսական «Տամբովը» (2019)։ Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք էր վաստակել։
Ալեքսանդր Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է ԲԿՄԱ-ն (2018/19), իսկ ավելի վաղ աշխատել էր կանանց «Էներգիա» (1999/2001), «Լադա» (2002-2005) ակումբներում, վերջինիս հետ 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել էր Պերմի «Զվեզդա-2005» կանանց թիմը, որը Գրիգորյանի օրոք հաղթել էր ռուսական բոլոր լիգաներում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ:
Նա աշխատել է նաև «Մաշուկ-ԿՄՎ», «Նիժնի Նովգորոդ», «Լուչ-Էներգիա», «Տոսնո», «Խիմկի», «Պախտակոր», «ԲՄԱ Խաբարովսկ», «Անժի» ակումբներում։