Պատգամավորը հակադարձեց նախարարին՝իշխող խմբակցության պատգամավորը կառավարության հենարանը չէ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իրեն և իր տեղակալներին ուղղակիորեն մեղադրեց կոռուպցիան առաջ տանելու մեջ։
Նշենք, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ելույթ ունենալով նշել էր, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկ է պարունակում։
«Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը պետք է Կառավարության հենարանը լինի խորհրդարանում, պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները՝ նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա, ես առաջարկում եմ, որպեսզի Կառավարության ներկայացուցիչը՝ իմ տեղակալը, այդ հոդվածը հանի օրինագծից, որպեսզի դեղագործական շուկայում փոփոխություններ չլինի, բայց սա շատ լուրջ քաղաքական հետևանք է ունենալու»,- ասաց Արսեն Թորոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հակադարձեց Արսեն Թորոսյանին, նշելով, որ իշխող խմբակցությունը չի կարող Կառավարության հենարանը լինել։
«Այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք։ Պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է, ոչ թե Կառավարության, սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»,- դիմելով նախարարին ասաց տիկին Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։