Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Աշոտ Կարապետյանը կարող էր շատ կարևոր վկայություն տալ․ Անդրանիկ Քոչարյան

«Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած օրինագիծը դեռ պետք է երկար ճանապարհ անցի, ընդհուպ հանձնաժողովում, իսկ դուք տեսնում եք, որ հանձնաժողովում քննարկումներում բաց հարց չի մնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատագամվոր Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրած արագացված ընթացակարգով զինվորական ծառայության վերաբերյալ նախագծին։

Նշենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և արտագաղթած քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ Հայաստան ՀՀ բյուջե վճարել 10 մլն ՀՀ դրամ, որից հետո ծառայել մեկ ամիս։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ նախագծին, Անդրանիկ Քոչարյանը չցանկացավ այս փուլում մեկնաբանություն տալ։

Անդրանիկ Քոչարյանն ի հավելումն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի և իր նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել այլ նախագիծ, որում առաջարկում են խստացված իրավակարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած քաղաքացիների համար։

«Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմ, որոնք մեր պատկերացմամբ լուծելու են համակարգային խնդիրներ, ինչպիսին են ՝ առաջնագծում փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխությունների»,- ասաց նա։

Անդրադառնալով Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի մահվանը՝ Անդրանիկ Քոչարյանը ափսոսանք հայտնեց։

«Աշոտ Կարապետյանը կարող էր շատ կարևոր վկայություն տալ, եթե Մարտի 1-ի դատաքննությունը սկսվեր, բայց ինչպես տեսնում եք Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի տակտիկան քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը ինչքան հնարավոր է հետաձգեն»,- ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։