Բացել լրահոսը Փակել լրահոսը
78791454_3251581014913603_1493367464623341568_n
A A
Քաղաքականություն

Ինչ֊որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում իմ ու Վարչապետի քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինչ֊որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը և անհարկի լուտանքներ թափում Լուսավոր Հայաստանի վրա։

Վարչապետն՝ ինքը, հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր ու զգայուն մակարդակում է, և մեր նախաձեռնած գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է հեղափոխական արժեհամակարգին։

Խորհուրդս բոլոր քծնողներին այն է, որ մինչև ձեր հարձակումը կազմակերպելը, գոնե առնվազն փորձեք հասկանալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինչ բարձր չափանիշներից ենք խոսում, ինչի մասին է խոսքն՝ ընդհանրապես, և դուք ինչ եք պաշտպանում։

Պայքարի այս բարձր նիշն այսուհետ փաստ է, և թող ոչ ոք չփորձի այն իջեցնել»։