Հավերը «տնավորվել են» վերելակում
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի Բաղաբերդ թաղամասի ինը հարկանի շենքերից մեկի չաշխատող վերելակում արդեն մի քանի տարի է` բնակիչները հավ են պահում։
Կապանցի 90-ամյա Լուսիկ տատի բախտը չի բերել։ Ապրում է Բաղաբերդ թաղամասի N 12 շենքի մուտքերից մեկում։ 8 տարի է` ապրում է այստեղ, սակայն երբևէ չի տեսել, որ իրենց վերելակի դռները բացվեն։ Ստիպված կողքի մուտքի վերելակով բարձրանում է վերջին հարկ, ապա տանիքով հասնում իրենց տուն։ Լուսիկ տատի պես շատերը կան այս շենքում։
Հարևան բնակիչները տանիքի դուռը երբեմն փակում են,որ անցուդարձը չշատանա, աղբը չհավաքվի։ Բնակիչները արդեն հոգնել են բողոքելուց։ Բնակիչների բողոքից տեղյակ է Կապանի վերելակային տնտեսության տնօրենը։ Կապանում 157 վերելակ կա, որից 14-ն է աշխատում։ Իսկ մի մասն էլ բառիս բուն իմաստով՝ թալանված է։ Տարվա սկզբին քաղաքապետարանից վերելակների մասնակի և հիմնական նորոգման հանձնարարություն է ստացել, բայց սա մեծ գումարների հետ է կապված, ու տնօրենը խոստումներ դեռ չի տալիս։
Կապանի «Սոսի» հեռուստաընկերություն