Բացել լրահոսը Փակել լրահոսը
սարգիս-խանդանյան
A A
Քաղաքականություն

Ատելության խոսք չէ․ Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի՝ «կծեփեն պատերին ու կփռեն ասֆալտին» արտահայտությունների մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես գալիս, կարծում է, որ վարչապետի՝ «կծեփեն պատերին ու կփռեն ասֆալտին» արտահայտությունները ատելության խոսք չեն։

Այս մասին խորհրդարանում ի պատասխան լրագրողի հարցի, թե վարչապետի հայտարարությունները՝ ասֆալտին փռելու հետ կապված, ատելության խո՞սք է, հնարավո՞ր է վարչապետը այս հայտարարությանհ համար դատարանի առաջ կանգնի, ասաց Սարգիս Խանդանյանը։

«Ատելության խոսքի հատկանիշներից մեկն այն է, որ այն թիրախավորված է և պարբերական բնույթ է կրում»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ վարչապետը մի քանի անգամ է նման հայտարարություն արել, Սարգիս Խանդանյանն նկատեց՝ վարչապետը խոսում է հանցագործների մասին։ Իսկ լրատվամիջնոցների վրա այս նախաձեռնությունը հնարավո՞ր է ազդեցություն ունենա։ Եթե օրինակ, լրատվամիջոցը ատելության խոսք է տարածում, ի՞նչ է լինելու այդ լրատվամիջոցի հետ, այն դիտարկվելու է ատելության խոսք տարածող, Սարգիս Խանդանյանը նշեց․

«Եթե լրատվամիջոցը ամեն օր թիրախավորված ատելության խոսք տարածի, որը նաև ռիսկ է պարունակում՝ մարդկանց դրդելու որոշակի գործողությունների, ատելության հիմքով հանցագործությունների, ապա այո, պետք է դիտարկվի, բայց գրաքննություն այս նախաձեռնությամբ չի լինի»։