Բացել լրահոսը Փակել լրահոսը
80422398_715849018936593_2117048174005714944_n
A A
Հասարակություն

ՊԵԿ փոխնախագահն անդրադարձել է Գյումրու մաքսատանը գումարով հերթերն առաջ տալու մասին խոսակցություններին

«Իմ գնահատմամբ՝ Գյումրու մաքսատունը աշխատում է շատ օպերատիվ»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարեց ՊԵԿ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե այնտեղ փողով հերթն առաջ տալու խնդիր կա՝ նա նշեց․

«Հերթեր այնտեղ կարող են են գոյանալ, որովհետև բոլորս գիտենք՝ ինչ ժամանակաշրջան է բաժին ընկել Գյումրու մաքսատան աշխատակիցներին, ավտոմեքենաների մեծ ծավալներով ներկրում, ինչ վերաբերում է գումարով հերթեր առաջ տալուն, ես նույնպես լսել եմ՝ բերանացի խոսակցությունների մակարդակով, եթե կան կոնկրետ դեպքեր, մենք կարող ենք դրանց արձագանքել»։

ՊԵկ փոխնախագահը նշում է, որ այնտեղ հսկողությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով՝ մաքսային ղեկավար անձնակազմի և ՊԵԿ ստորաբաժանումների, նաև իրավապահ համակարգի կողմից։

«Յուրաքանչյուր խնդրին, յուրաքանչյուր անհանգստացնող իրավիճակին մենք և համապատասխան ստորաբաժանումները օպերատիվ արձագանքում ենք»,- ասաց նա։