Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134068
A A
Քաղաքականություն

60 հազար հոգի պահանջում է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը․ Աղվան Վարդանյան. Aysor.am (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու պահանջով հանձնախումբ է ստեղծվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, գրում է Aysor.am-ը։

«Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչ հանդես եկան ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հայտարարությամբ։ Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա», - ասաց Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ այսօր արդեն մոտ 60 հազար քաղաքացու ստորագրություն կա։

Նրա խոսքով, սական, վերանշյալ հարցի շուրջ իշխանության դիրքորշման մեջ փոփոխություն չկա:

«Շարունակվում է նույն անհեռանկար գործելաոճը։ Այսօր էլ մեր հանրային կյանքի լարվածության պատճառներից մեկը Մարտի 1-ի գործի շուրջ ընթացքող զարգացումներն են, ՀՀ երկրորդ նախագահին ոչ իրավական եղանակով կալանքի տակ պահելը։ Ակնհայտ է՝ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհի մահվան հանգամանքների բացահայտման հետ», - ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ հայկական երկու պետությունների կայացման գործում էական ներդրում ունեցող Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը անպատիվ գործ է, չի բխում պետության շահերից, ընդհակառակը, վնասում է պետությանը, խարխլում է դատական համակարգը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում