Բացել լրահոսը Փակել լրահոսը
Q699dTKhmU57rU9blJqyVgeh8CNTh1vM
A A
Քաղաքականություն

Հայաստանը բավականին արդյունավետ նախագահեց․ Ալեքսանդր Լուկաշենկո

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց Հայաստանին՝ 2019թ․-ին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար։

«Կարծում եմ, որ ընդհանուր միտք կարտահայտեմ, եթե բոլորս շնորհակալություն հայտնենք հայկական կողմին, որը բավականին արդյունավետ նախագահեց»,- նշեց Բելառուսի նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոն հավելեց, որ Եվրասիական տնտեսական կոլեգիան որոշեց, որ ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համակարգման ոլորտում կմնան առևտրային հարցեր, Բելառուսը իր նախագահությամբ կհամակարգի տեխնիկական կարգավորումները, Հայաստանին էլ բաժին կհասնեն տնտեսական որոշ ոլորտներ։ Օրակարգի 12 հարցերի քննարկումները նախապես կողմերը համաձայնացրել էին և այն արագ ստորագրեցին։