Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տիգրան Սարգսյանին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում կփոխարինի Բելառուսի վարչապետը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը փոխանցվեց Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին։

Նա 2020թ.-ի փետրվարի 1-ից կստանձնի իր լիազորությունները։

Նշենք, որ 2016 թվականի փետրվարի 1- ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Միխայիլ Մյասնիկովիչին՝ այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղումնավոր և հաջողակ աշխատանք մաղթեց։

Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն իր հերթին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին մայիսին հրավիրեց Բելառուս՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։