Բացել լրահոսը Փակել լրահոսը
79902205_163510635012759_3510431991138877440_o
A A
Քաղաքականություն

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:
Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել:

Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում...
Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք` կփոխանցեմ»: