ՌԴ-ն զգուշությամբ է վերաբերում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Սերգեյ Կոպիրկին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով հայ–ռուսական հարաբերությունները շահարկելու վերաբերյալ լրագրողի հարցին, նշեց, որ ինքը բոլոր սպեկուլյացիներին բացասական է վերաբերում։
«Ռուսաստանի Դաշնությունը զգուշությամբ է վերաբերում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի խաղաղ, կայուն, որպեսզի քաղաքական, հասարակական ուժերում կոնսենսուս լինի, և մեզ համար առանցքային հարցն այն է, որ մեր երկկողմ հարաբերությունները պահպանվեն, խորանան և զարգանան, սա է այն չափանիշը, որով մենք գնահատում ենք այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանում»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինը հավելեց, որ կաշխատեն, որպեսզի հայ- ռուսական հարաբերությունները զարգանան և խորանան։