A
A
Տաքսու վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը քննչականի վարույթում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական Կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- գրել է նա: