Բացել լրահոսը Փակել լրահոսը
5091792F-C64D-4A45-8D52-CB7BA10716BF_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ի օգնությամբ Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն է հայտնել կարևոր տեղեկատվության համար, որը թույլ է տվել կանխել խոշոր ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է երկու ռուսաստանցիների, ովքեր մտադիր էին «ամանորյա տոնական օրերին խոշոր ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային հավաքների վայրերում»:

Այդ նախապատրաստվող գործողության մասին տեղեկությունն ամերիկացիները ռուսներին փոխանցել են հատուկ ծառայությունների խողովակով:

Ըստ ТАСС-ի, Ռուսաստանի իրավապահներն առգրավել են նյութեր, որոնք վկայում են ահաբեկչություն ծրագրելու ձերբակալվածների մտադրության մասին: Հարուցվել է քրեական գործ:

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում նշել են, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: