A
A
Քաջառողջություն և ամենայն բարիք․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրարժեք աշխատությունները»,-մասնավորապես նշվում է ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: