A
A
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝
Աշխատանքային պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,- ասված է որոշման մեջ: