Ինչո՞ւ չի վերակառուցվում Արամի 23-ի պատմամշակութային շենքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈ՞վ է մեղավոր Արամի 23-ի հասցեում գտնվող պատմամշակութային շենքի՝ քանդման եզրին գտնվելու համար։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի վստահմամբ՝ հիմնական մեղավորը «Ի Էմ Սի» կազմակերպությունն է:
Նրա խոսքով՝ երբ շենքը փլուզվեց, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահեցրեց, որ դա անհեթեթ քաշքշուկների հետևանք է: Իսկ թե ինչու շենքը չի վերակառուցվում, Տիգրան Հեքեքյանն այստեղ միտում է տեսնում:
Ճարտարագետ Դավիթ Նահատակյանի խոսքով, հինգ կողմանի պայմանագիր է ստորագրվել՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Ի Էմ Սի» կազմակերպության, կառուցապատող ճարտարապետական կազմակերպության և Տիգրան Հեքեքյանի միջև, սակայն պայմանագրով նախատեսված՝ անգամ առաջին փուլի համար վճարումը չի կատարվել:
Տիգրան Հեքեքյանը վստահեցրեց, որ իրենք մինչև Եվրադատարան կհասնեն, չնայած «ցանկալի չէր լինի «աղբը տանից հանել»»։